Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր երկրի քաղաքական դիսկուրսն իջեցվել է Նիգերի մակարդակին

Մեր երկրի քաղաքական դիսկուրսն իջեցվել է Նիգերի մակարդակին
30.07.2023 | 09:54

Մի քանի օր առաջ հերթական ագամ ականատես եղանք Մետրոպոլիայի սինդրոմի կիրառմանը՝ Նիգերում տեղի ունեցավ հեղաշրջում։

Հեղաշրջման քաղաքական հիմքը Նիգերի նախկին մետրոպոլիա Ֆրանսիայի նկատմամբ դժգոհությունն է։ Ըստ Նիգերում տարածված կարծիքի՝ իրենց վատ ապրելու մեղավորը ֆրանսիացիներն են, ովքեր թալանում են իրենց հանքերը և, ընդհանրապես, ագենտուրայի միջոցով խոչընդոտում են Նիգերի տնտեսական և գիտատեխնոլոգիական զարգացմանը։

Հիմա Նիգեր բառը փոխեք՝ Հայաստան, Ֆրանսիա բառը՝ Ռուսաստան։ Նիգերում ցանկանում են ֆրանսիացիներին հանել՝ տեղը ռուսներին բերել։ Կարող է՞ մեր մետրոպոլիստներին ուղարկենք Նիգեր, նատուրալ բարտեր անեն՝ մեր ռուսներին իրենց ֆրանսիացիների հետ։

Ցածր քաղաքական պատասխանատվությամբ անձանց մոտ իրենց երկրի անհաջողությունների պատասխանատուն երբեք իրենք չեն։ Բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից։

Մեր երկրի առաջին քաղաքական դիսկուրսը պետք է լիներ ռազմատեխնոլոգիական դիսկուրսը՝ թե ինչպես ստեղծենք թշնամու ունեցածից մեկ սերունդ առաջ անցած զինատեսակներ։ Բայց, սրա փոխարեն, ինտրիգներ՝ ով ում մարդն է, ում հաշվին միջանցքը բացենք, ում հաշվին ապրենք, ով է մեզնից բացի մեղավոր։ Մի լրիվ իրական հայկական սերիալ։

Վերջերս The Economist-ում և Le Monde-ում հրապարակվեցին վերլուծություններ բանակի թվաքանակի կարևորության մասին. մեզ համար այս հույժ կարևոր հարցը քանիսի՞ն է հետաքրքրում:

Շատ եմ ցավում, որ մեր երկրի դիսկուրսը իջեցվել է Նիգերի մակարդակին։ Միջին վիճակագրական նիգերացին երազում է լինել անձնապես զինված, ցանկալի է՝ կալաշնիկովով, եթե չկա՝ գոնե նիզակ։ Նրանք համոզված են՝ դրանով երկրի անվտանգությունն են բարձրացնում։ Եվ իհարկե, միջին վիճակագրական նիգերացին իր փրկությունը միանշանակ տեսնում է արտաքին գործոնի մեջ ու ամեն ինչում մեղադրում նախկին մետրոպոլիային։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3829

Մեկնաբանություններ